|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքական «Գալաթասարայ»-ի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը խոսել է Չեմպիոնների լիգայի` 1/8 եզրափակիչի պատասխան խաղում իր թիմից սպասելիքների մասին:
«Մեզ բաժին է ընկել շատ ուժեղ մրցակից, ով արժանի է հարգանքի: Սակայն մեր թիմն էլ վատը չէ: Մենք ունենք եվրագավաթներում հանդես գալու փորձ: Հավատում եմ իմ ֆուտբոլիստներին: Նրանք հրաշալի են նախապատրաստվել խաղին և ամեն ինչ կանեն հաղթելու համար: Կարծում եմ` մենք ունենք բոլոր շանսերը, որպեսզի Գերմանիայից հաղթանակ բերենք: Հաղթական հաշվից բացի, ցանկացած ուրիշ հաշիվ կհիասթափեցնի մեզ»,- ասել է թուրք մարզիչը:
Հիշեցնենք, որ «Գալաթասարայ»-ի և «Շալկե-04»-ի միջև առաջին հանդիպումը խաղաղ ելք էր ունեցել` 1:1: Պատասխան հանդիպումը կարող եք դիտել այսօր` 23:45-ին: