|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանի խորհրդարանը սկսել է Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ բանաձևի մշակման աշխատանքները, որը կընդունվի աշնանային նստաշրջանում: Այդ մասին հայտարարել է եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դոլիձեն. հայտնում է Новости-Грузия-ն:
«Ես կարծում եմ՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները և Ռուսաստանի ռազմական միջամտությունը, ռուսական տանկերը, ռուսական զորքերը նշանակում են, որ այդ պայքարը մտել է վճռորոշ փուլ, և Ուկրաինային այսօր, ինչպես երբևէ, անհրաժեշտ է միջազգային հանրության հստակ, արդյունավետ և կոնկրետ աջակցությունը»,- հայտարարել է Դոլիձեն: