|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Регнум գործակալության քաղաքական վերլուծաբան Գայ Բորիսովն անդրադարձել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը և Ռուսաստանի՝ դրանում հետաքրքրվածության պատճառներին: Նա նշում է, որ Ռուսաստանի այս քայլը տարբեր գնահատականի արժանացավ:
Այսպես՝ հայտնի քաղաքագետ Սաբինա Ֆրեյզերը կարծում է, որ Պուտինն օգտագործել է իրավիճակը` որպես միջնորդ հանդես գալու համար, իրեն խաղաղարար ներկայացնելու ու Հարավային Կովկասում ՌԴ դերակատարությունն ակտիվացնելու համար: Վերլուծաբանը, սակայն, համարում է, որ ԼՂ հակամարտության հարցում ՌԴ-ն իր սեփական շահն ունի, անկասկած, սակայն այն կրում է ոչ թե վերացական «իմպերիալիստական բնույթ», ինչպես կարծում է Սաբինա Ֆրեյզերը, այլ միանգամայն հստակ ու առարկայական: Ըստ հեղինակի` նոր հայ-ադրբեջանական պատերազմն ու Անդրկովկասի ապակայունացումը անխուսափելիորեն կվերածեն ողջ տարածաշրջանն այն «փոխանցող օղակի», որի միջոցով Մերձավոր Արևելքից Ռուսաստանի տարածք կներթափանցեն բռնության ոչ թե ալիքներ, այլ բռնության իսկական ցունամիներ: Այդ պատճառով նախագահ Պուտինը, համոզվելով, որ Ղարաբաղում ու հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջանում ապակայունացումը լայնածավալ բնույթ է կրում, օպերատիվ քայլեր է ձեռնարկել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: