|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի համոզմամբ` թեև Wikileaks-ը դեռ փաստաթղթերի մի մասն է հրապարակել, սակայն դրանցում Հայաստանին հետաքրքող շատ բան կա:
Նա առանձնացնում է հատկապես Միացյալ նահանգների խոսակցություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որտեղ շատ պարզ երևում է երկուսն էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում են Ղարաբաղյան հարցով և երկուսի համար էլ Ղարաբաղյան հարցի կարգավորումը նախապայման է, որպեսզի Թուրքիան վավերացնի արձանագրությունները:
«Թուրքիայի ներկայացուցիչն ասում է, որ եթե Ադրբեջանի համար ինչ-որ ընդունելի քայլ, «ճանապարհային քարտեզ» լինի այդքանով արդեն մենք կբավարարվենք, որպեսզի վավերացնենք արձանագրությունները»,- մեջբերեց Կիրո Մանոյանը և ավելացրեց, որ այս լույսի տակ ավելի հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ է տեղի ունենալու դեկտեմբերի 1-2-ին՝ Աստանայում:
Այս փաստաթղթերի հրապարակումը դիվանագիտական ցունամի կառաջացնի, որովհետև մի քանի հարյուրը, որ հրապարակվել են այնպիսի տեղեկություններ կան, որ խնդիրներ կառաջացնեն և Միացյալ Նահանգների դաշնակից պետությունների ու ԱՄՆ-ի միջև, և այլ պետությունների միջև, «Օրինակ` երբ որ կա փաստաթուղթ, որտեղ Սաուդյան Արաբիայի թագավորը Միացյալ նահանգներին խրախուսում է անպայման ռմբակոծել Իրանը, դա իր հետևանքը կունենա: Մեր դեպքում դա մեր իմացածը վերահաստատող փաստեր են»,- ասաց Կիրո Մանոյանը:
Կիրո Մանոյանը նաև նշեց, որ փաստաթղթերի հրապարակումը հետևանքներ կունենա նաև մարդկային հարաբերությունների մակարդակով: