|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսպանիայում քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI-ին մարդկանց առևտրով զբաղվող հանցագործի տեղ են դրել. հայտնում է РИА Новости-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Մարոկկոյի հյուսիսային ափին գտնվող իսպանական Սեուտա կիսաանկլավում, որտեղ թագավորը հանգստացել է: Իսպանական իրավապահ մարմինների աշխատակիցները խնդրել են նավի վրա գտնվող անձանց՝ թագավորին և նրան ուղեկցողներին, ներկայանալ և փաստաթղթեր ներկայացնել, ինչը զայրացրել է թագավորին:
Իրավապահների նման զգոնությունը պայմանավորված է նրանով, որ վերջին տարիներին այդ շրջանը հայտնի է դարձել մարդկանց առևտրով զբաղվողների և թմրավաճառների շրջանում: