|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին՝ երկրի ազգային տոնի՝ Գահակալության օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանը մասնավորապես վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Մարոկկոյի միջև համագործակցությունը կարձանագրի զգալի առաջընթաց՝ ի շահ երկու ժողովուրդների:
Նախագահը Մուհամմադ Վեցերորդին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Մարոկկոյի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն: