|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գյումրու ողբերգության հետևում կարող է ավելին լինել, քան «պարզապես հանցագործի խելագարությունը»: Նման կարծիք է հայտնել ռուսահայ կինոռեժիսոր ու հասարակական գործիչ Կարեն Շահնազարովը Sputnik-Армения ռադիոկայանի հետ զրույցում:
«Իմ անձնական կարծիքով՝ սա անհրաժեշտ է հետաքննել ամենամանրազնին կերպով: Այստեղ հարցն անգամ այդ տականքի ճակատագիրը չէ, քանի որ նրա ճակատագիրն ակնհայտ է, սակայն անհրաժեշտ է հասկանալ նրա դրդապատճառները, քանի որ այս հանցագործության մեջ շատ բաներ կան, որ հարցեր են առաջացնում: Արդյո՞ք այս ամենի հետևում ինչ-որ ավելի լուրջ բան չկա, քան պարզապես հանցագործի հիմարությունը»,- ըստ rosbalt.ru-ի` ասել է Շահնազարովը: