|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ ԱԳՆ-ն իր կայքում մեկնաբանություն է տարածել Գյումրու ողբերգության առնչությամբ:
«Հայ ժողովրդի հետ ցնցված ենք Գյումրի քաղաքի խաղաղ ընտանիքի դեմ սարսափելի ոճրագործությունից:
Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին ու մերձավորներին: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում ծանր վիրավոր երեխային:
Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինները Հայաստանի իշխանություններին ցուցաբերում են ամբողջ անհրաժեշտ աջակցությունը, որպեսզի այդ ողբերգության մեղավորները ենթարկվեն խստագույն պատասխանատվության»: