|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են պաշտպանունակությունն ամրապնդելու մասին պլան մշակել: Այդ մասին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան . հայտնում է Грузия Online-ը:
«Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ այդ երեք պետությունները, որոնք իրականացնում են ռազմավարական նշանակության համատեղ նախագծեր, միակարծիք են, որ ճգնաժամային իրավիճակի դեպքում այդ ենթակառուցվածքը հարկավոր է պաշտպանել: Դա նաև Եվրոպայի և ՆԱՏՕ-ի շահերից է բխում, քանի որ հենց այդ տարանցիկ ճանապարհն է օգտագործվում Աֆղանստան դաշինքի բեռները տեղափոխելու համար: Տարանցումը մեծ նշանակություն ունի նաև անվտանգության ապահովման տեսանկյունից, առավել ևս Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին»,- ասել է Ալասանիան՝ հավելելով, որ այդ գործողություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ:
Օրերս երեք երկրների ՊՆ ղեկավարները հանդիպել են Նախիջևանում: Հանդիպման ընթացքում կարծիքներ էին փոխանակվել տարածաշրջանի ռազմաքաղաքական և անվտանգության իրավիճակի շուրջ: