|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օգոստոսի 21-22-ին պաշտոնական այցով կլինի Հայաստանում. հայտնում է Грузия online -ը:
Վրաստանի կառավարությունից հաղորդել են, որ Հայաստանում Ղարիբաշվիլին հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն տնտեսական և քաղաքական հարցեր: Հատկապես ուշադրություն կդարձվի այն իրավիճակին, որն ստեղծվել է Վրաստանի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից և Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու հնարավորությունից հետո: Կողմերը մտադիր են քննարկել ծագող հակասություններն և լուծում գտնել:
Բացի այդ, հայկական կողմը մտադիր է բարձրացնել սեպտեմբերի 1-ից Հայաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու Վրաստանի մտադրության հարցը: