|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Պարզվում է՝ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը երկու ղեկավար ունի՝ մեկը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն Է, մյուսը՝ Վահրամ Բաղդասարյանը: Բանն այն է, որ մինչև այսօր ԱԺ կայքում Գալուստ Սահակյանի կենսագրության մեջ նա ներկայացված է որպես խմբակցության ղեկավար: Ու սա այն դեպքում, երբ այս տարվա մայիսի 7-ից ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար է նշանակվել Վահրամ Բաղդասարյանը: Չնայած, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Գալուստ Սահակյանն ԱԺ նախագահ նշանակվելուց հետո ԱԺ նիստերի ընդմիջումների ժամանակ շարունակում է ոչ թե խորհրդարանի ղեկավարի աշխատասենյակ գնալ, այլ ՀՀԿ խմբակցություն իջնել, ԱԺ կայքում ներկայացվածն արդար մոտեցում է»,- գրում է «Ժողովուրդ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։