|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել սահմանային լարվածության եւ դրա արձագանքների վերաբերյալ, որում մասնավորապես ասված է.
«Մի քանի նկատառում այս օրերի լարվածության և դրա մեկնաբանության շուրջ.
1. Խնդրում եմ չտրվել ադրբեջանական լրատվամիջոցներրի խարդավանքներին: Որևէ մի փաստի մասին առանց ստուգելու որևէ բան մի գրեք և ամեն մի ադրբեջանական լուր չէ, որ հարկավոր է մեկնաբանել:
2. Հայկական կողմը իր կորուստները հստակորեն հայտնում է անուն առ անուն, ավելին մեր հերոսների հուղարկավորությանը մասնակցում է բանակի ղեկավարությունը:
3. Մեր զինվորները անզեն չեն և եթե զինվորներից մեկը ձեռնամարտի է բռնվել հակառակորդի հետ դա միայն այն պատճառով, որ իրավիճակն է դա թելադրել»: