|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը խորհրդարանական ճեպազրույցում չցանկացավ մեկնաբանել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի` Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին արված արտահայտությունները: «Եթե ինչ-որ մարդիկ քաղաքավարությունից դրդված այցելությունը խառնում են PR ակցիայի հետ, դա իրենց խնդիրն է»,- ասաց նա:
Պատգամավորը նաեւ նշեց` ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանն է մոտեցել Լեւոն Զուրաբյանին, այլ` հակառակը:
Խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն էլ հավելեց, թե պետք չէ բողոքող ժողովրդին նույնացնել հարթակում կանգնած անձանց հետ:
Հիշեցնենք, որ ՀԱԿ երեկվա հանրահավաքում Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, թե իրենց այցելած քաղաքական գործիչները ցանկացել են նկարվել վրանների ֆոնին` դրանով իրենց PR-ն անելու համար: