|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ազատ և հունահռոմեական ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականները հուլիսի 27-ից կանցկացնեն իրենց վերջին հավաքները և կմեկնեն Զագրեբ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը:
Հունահռոմեկան ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքին հայտնել է , որ հուլլիսի 10-23-ը Ալուշտայում անցկացված հավաքն ունեցել է և դրական, և բացասական կողմեր:
-Տղաների ինքնազգացողությունը շատ բարձր էր Ալուշտայում, հավաքին մասնակցած 14 ըմբիշներից էլ շատ գոհ եմ: Մեզ հետ էին նաև Ուզբեկստանի մեծահասակների, Ղրիմի ուժեղագույն և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ըմբիշները: Ցավոք, տղաներից մի քանիսը տարբեր տեսակի վնասվածքներ են ստացան: Սակայն, կարծում եմ Աբովյանում կայանալիք մեկշաբաթյա հավաքի ընթացքում այդ վնասվածքները չեն խաղնգարի, քանի որ հավաքը հիմնականում տեխնիկատակտիկական զարգացմանն է ուղղված լինելու,-ասել է Բաբալարյանը:
Իսկ ահա ազատ ոճայինների գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանն էլ նշել է, որ իրենք վերջին հավաքն անցկացնելու են Երևանում՝ հավաքականների կենտրոնում, իսկ Զագրեբ մեկնելու են 6 ըմբիշներով: