|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ մեր երկրի «ապագան լավն է»: Դիլիջան կատարած այցի ժամանակ լրագրողներին մի բան խնդրեց. «Միայն վատը չներկայացնել, խոսել նաեւ լավի մասին»: Yerkir.am-ը վարչապետից հետաքրքրվեց, թե ի վերջո սովորական քաղաքացին ե՞րբ է այդ «լավ»-ը իր մաշկի վրա զգալու, ե՞րբ է գոհ լինելու:
Ի պատասխան մեր այս հարցադրման Հովիկ Աբրահամյանը մի օրինակ բերեց, որ օրինակ հիմա Գյումրեցին խոսում է ասֆալտի վատ որակի մասին, իսկ տարիներ առաջ ընդամենը խոսում էր տանիք ունենալու մասին:
Վերջում Հովիկ Աբրահամյանը բացահայտեց «գաղտիքը». «ՀՀ քաղաքացին արդեն 2017թ.-ին լավ կապրի»: «Ընտրությունների եք պատրաստվում» դիտարկմանը, Աբրահամյանը ժպիտով պատասխանեց: