|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր ԱԺ-ում, լսելով իր հնարավոր պաշտոնանկության մասին հարցը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նախ մի լավ ծիծաղեց, հետո հայտարարեց. «Դիմացկուն պետք է լինել, դիմացկուն»:
Yerkir.am-ը փորձեց պարզել ամենաերկարը իր պաշտոնում մնացած մարզպետի դիմացկունության գաղտնիքը: «Առավոտյան շուտ վեր կենալ, զբաղվել սպորտով, լինել բարի, արդար, խոստումը կատարող եւ երբեք չդավաճանել ընկերներին ու թիմին»,- հայտարարեց մարզպետը:
Մեր ճշտող հարցին, թե դա նպաստո՞ւմ է մարզպետի աթոռը երկար տարիներ պահելուն, Ղուլարյանը պատասխանեց` դա նշանակում է դիմացկուն լինել: Նա հիշեցրեց, որ այս կյանքում ոչինչ հավերժ չէ: «Մի օր կլինի, բայց ես կարծում եմ, որ դեռեւս աշխատում եմ»,-ասաց մարզպետը:
Մեր այն դիտարկմանը, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վստահեցնում է, որ իր պաշտոնանկության հարցը երբեք օրակարգում չի եղել եւ չկա, Ղուլարյանն արձագանքեց. «Պարոն Ղահրամանյանը գեներալ մարդ է, որ ասում է` տենց էլ կա… Չնայած` ես էլ գնդապետ եմ, ի՞նչ տարբերություն»: