|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հաշմանդամության առաջին կարգ ունեցող Վարսենիկ Թոփլաղալցյանը Գավառ քաղաքում ապրում է միայնակ, անկողնային հիվանդ է: Նա բազմիցս դիմել էր տարբեր պատկան մարմինների իրեն որևէ տուն-ինտերնատում տեղ հատկացնելու համար, սակայն ջանքերն ապարդյուն են եղել, քանի որ կնոջը մերժել են:
Մարդու իրավունքների պաշտպանը Վարսենիկ Թոփլաղալցյանի խնդիրը լուծելու նպատակով գրություն էր ուղարկել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` խնդրելով եռօրյա ժամկետում ապահովել Վարսենիկ Թոփլաղալցյանին որևէ տուն-ինտերնատ ուղեգրելը:
Պաշտպանի գրությանն ի պատասխան` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ Գավառի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունը, հաշվի առնելով քաղաքացու միայնակ և անօգնական լինելու հանգամանքը, աջակցել է նրան տուն-ինտերնատ ընդունվելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձեռքբերման հարցում, որոնց հիման վրա նախարարությունը քաղաքացուն ուղեգրել է Գյումրու տուն-ինտերնատ, իսկ Վարսենիկ Թոփլաղալցյանի տեղափոխումը Գավառից Գյումրի կազմակերպել է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական պաշպանության վարչությունը:
Վարսենիկ Թոփլաղալցյանի պատշաճ տեղափոխման ողջ ընթացքին հետևել են ՄԻՊ աշխատակազմի Գեղարքունիքի տարածքային գրասենյակի աշխատակիցները: