|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ըստ «Ակօս»-ի` Թուրքիայի Սահմանադրական դատարանը պնդել է, թե Հրանտ Դինքի սպանության բացահայտման ուղղությամբ Մարդու իրավունքների դատարանի որոշումների նկատմամբ հետևողական չեն եղել, որի պատճառով դատավարությունն արդյունավետ չի անցել:
Ըստ Sabah թերթի`դատարանը խախտում է համարել նաև այն, որ չի թույլատրվել հետաքննություն սկսել Հրանտ Դինքին սպանող Օգյուն Սամաստին ոճրագործությունն իրականացնելուց հետո ոստիկանության բաժնում թուրքական դրոշի կողքին լուսանկարած` Սամսունի ոստիկանության հանցագործությունների ուղղությամբ տնօրեն Յաքուփ Քուրթարանի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին` «Ակօս» թերքի խմբագրության առջեւ: