|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հունիսի 13-ին տեղի ունեցավ Հրանտ Դինքի սպանության գործով նիստի վերջին լսումները: Դատարանը որոշեց գործը հետաձգել մինչև սեպտեմբերի 4-5-6-ը: Որպեսզի չլրանա գործի վաղեմության ժամկետը, դատարանը որոշեց 9 մեղադրյալի վերաբերյալ որոշ մեղադրանքներ պարունակող փաստաթղթեր առանձնացնել:
Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում հունիսի 11-ից սկսվել էր «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական նիստը: Եռօրյա դատական նիստերի ընթացքում դատարանը լսել է այդ ժամանակվա Ստամբուլի նահանգապետ Մուամմեր Գյուլերին, Ազգային հետախուզական ծառայության մի շարք պաշտոնյաների: Ստամբուլի գլխավոր դատախազը պահանջեց գլխավոր դատախազությանը ուղարկել 9 մեղադրյալների վերաբերյալ փաստաթղթերը` վաղեմության ժամկետը չլրանալու համար:
Դատարանը որոշեց հանցանքի օրը «Ակօս» թերթի խմբագրատան շրջակայքի տեսախցիկների տեսագրությունները հետազոտման համար ուղարկել «Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական ուսումնասիրությունների խորհուրդ» (TÜBİTAK). հաղորդում է «Ակօս» թերթը: