|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մալաթիայի քաղաքապետարանը որոշում է ընդունել Հրանտ Դինքի անունով վերանվանել այն փողոցը, որտեղ ծնվել է «Ակօս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիրը:
«Եռագոյնը», վկայակոչելով «Ակօս»-ի հրապարակումը, տեղեկացնում է, որ Մալաթիայի քաղաքապետ Ահմետ Չաքըրը նշել է, որ քաղաքի փողոցներն անվանափոխելիս հաշվի է առնվում, թե ինչ ներդրում են ունեցել Մալաթիայում ծնված քաղաքական գործիչները կամ արվեստագետները: «Այս փողոցը այն փողոցն է, ուր ծնած է Հրանտ Դինքը: Մտածեցինք, որ ճիշտ այն կոչել Դինքի անունով»,- ասել է քաղաքապետը: