|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքական Star պարբերականը սիրիացի փախստականների վերաբերյալ լուր է հրապարակել` հայտնելով, որ Թուրքիայի կրթության և գիտության նախարարությունը սիրիացի երեխաների համար կրթական հատուկ ծրագրեր է մշակել:
Ըստ «Ակօս»-ի` նախարարությունը հայտնել է, թե 140 հազար սիրիացի արդեն հաճախում է դպրոց, իսկ 150 հազար երեխայի դպրոցներում տեղավորելու համար աշխատանքներ են իրականացվում:
Ըստ կայքի` 2 հազար 850 սիրիացի ուսուցիչների UNICEF-ի միջնորդությամբ կտրամադրվի ամսական 200 դոլար աշխատավարձ: