|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրում զբոսաշրջությունը վերականգնելու նոր ծրագրեր է ներկայացրել:
Ըստ Hurriyet-ի՝ Դավութօղլուն նշել է, որ Ռուսաստանի հետ ճգնաժամից հետո այդ բնագավառը վերականգնելու նպատակով նոր ծրագրեր են մշակել: Ըստ նրա` օտարերկրյա զբոսաշրջիկներ բերելու դեպքում տուրիստական ընկերություններին ամեն մի օդանավի համար կվճարվի 6 հազար ԱՄՆ դոլար, իսկ 400 հազար զբոսաշրջիկ բերող ընկերությանը` 100 միլիոն դոլար վարկ։
Դավութօղլուն հայտնել է նաև, որ հյուրանոցների համար հողի և գույքի հարկերի վճարումները կհետաձգվեն, իսկ պարտքեր ունեցող տուրիստական ընկերությունները հնարավորություն կունենան կրկնակի վարկեր վերցնել: