|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Եվրամիության ղեկավարների գագաթաժողովում Թուրքիային 1 մլրդ եվրո հատկացնելու որոշում է կայացվել: Գումարը կուղղվի սիրիացի փախստականների կարիքները հոգալուն:
Ըստ NTV-ի՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մամուլի ասուլիսում նշել են, որ Թուրքիային, Հորդանանին և Լիբանանին հատկացվող օգնության չափերը մեծանալու են:
Ասուլիսի ընթացքում Տուսկն անդրադարձել է Հյուսիսային Սիրիայի տարածքում անվտանգության գոտի ստեղծելուն: Նա շեշտել է նմանօրինակ հարցերի լայն ու ամբողջական քննության անհրաժեշտությունը:
Յունկերը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Բրյուսել պաշտոնական այցի ժամանակ մի շարք հարցեր են քննարկվելու: