|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզն ու նրա երկրորդ կինը՝ դքսուհի Կամիլան, ամուսնալուծման գործընթաց են սկսել. հայտնում է Лента.ру-ն` բրիտանական Globe-ին հղումով։
Հայտնի է, որ բաժանվելու նախաձեռնությունը պատկանում է 66-ամյա դքսուհուն։ Պարբերականի համաձայն՝ 9 տարվա ամուսնությունից հետո Փարքերը Չարլզից պահանջում է 350 մլն դոլար։
ԶԼՄ-ների համաձայն՝ թագուհի Էլիզաբեթ Երկրորդը հավանություն է տվել ամուսնալուծության գաղափարին, սակայն դքսուհու պահանջները «խայտառակություն» որակել: Նա չի պատրաստվում հարսին անգամ մի պենի վճարել։
Տեղեկության պաշտոնական հաստատում կամ հերքում դեռ չի եղել: