|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ ապագա միապետը չի ցանկանում, որ իր երկրում տիրող անկայուն իրավիճակը ստվեր գցի արքայազնի ամուսնական արարողության վրա:
Արքայազն Ուիլյամի հարսանիքի հրավիրյալների ցուցակի հրապարակումից հետո մի շարք բրիտանական իրավապաշտպան կազմակերպություններ տարակուսանք էին հայտնել Բահրեյնի թագաժառանգին հրավիրելու կապակցությամբ: Սալման ալ Խալիֆը նշել է, որ ցավում է բրիտանական հասարակության և ԶԼՄ-ների արձագանքի համար, որոնք սխալ են մեկնաբանել Բահրեյնում կատարվածի վերաբերյալ իր հայացքները. տեղեկացնում է Sky News-ը:
Ի դեպ, հյուրերի ցուցակում մոտ քառասուն միապետի անուն է նշված, այդ թվում` Սաուդյան Արաբիայի, Օմանի, Բրունեյի, Քաթարի, Քուվեյթի, ինչն առաջացրել է իրավապաշտպանների վրդովմունքը:
Մինչդեռ հարսանիքին չեն հրավիրվել նախկին վարչապետեր Թոնի Բլերը և Գորդոն Բրաունը: Հարսանիքի կազմակերպիչները դա բացատրում են նրանով, որ նրանք, ի տարբերություն պահպանողական սըր Ջոն Մեյջորի և լեդի Մարգարետ Թետչերի, չեն ստացել ազնվական տիտղոսներ: