|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամեդ բեն Սալման ալ Սաուդն ընդդիմադիր լրագրողի սպանությունից մեկ տարի առաջ այլախոհության ճնշման արշավ էր սկսել, որի նպատակն է եղել լրտեսել, խոշտանգումների ենթարկել թագավորության հպատակներին: Այս մասին տեղեկացնում է New York Times-ը:
Արշավին ակտիվ մասնակցել են լրագրող Խաշուկջիի սպանությանն առնչություն ունեցող անձինք, որոնք 2017 թվականից մասնակցել են նմանատիպ բնույթի առնվազն 10 գործողության:
Գործողությունների ընթացքում սաուդցիներին արաբական մի շարք երկրներից բռնի կերպով վերադարձրել են հայրենիք` տեղավորելով թագաժառանգին պատկանող պալատներում, ուր և խոշտանգել են:
Հիշեցնենք, որ The Washington Post-ի լրագրող Ջամալ Խաշուկջին անհետացել էր 2018թ. հոկտեմբերի 2-ին, երբ մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան: Ենթադրվում է, որ նրան սպանել են հյուպատոսարանի տարածքում, և որ հենց թագաժառանգն է սպանության հրամանը տվել: