Միասին կարող ենք
կարևոր
763 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-16 11:59
Աշխարհ

ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են  տարածաշրջանային զարգացումները

ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են  տարածաշրջանային զարգացումները

ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանը մարտի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավորության թագաժառանգ և վարչապետ Մուհամմադ բին Սալման բին Աբդ ալ-Ազիզ աս-Սաուդի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում էմիրաթական WAM գործակալությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ռազմական գործողությունների սրումից հետո տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և դրանց հետևանքները տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության համար։

Նրանք անդրադարձել են նաև տարածաշրջանի երկրների դեմ Իրանի գործողություններին՝ ընդգծելով, որ դրանք «խախտում են նրանց ինքնիշխանությունը, միջազգային կոնվենցիաներն ու նորմերը»։

Երկու կողմերն էլ ընդգծել են ռազմական սրացման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, քանի որ այն սպառնալիք է տարածաշրջանի և ամբողջ աշխարհի կայունության ու անվտանգության համար։

Նրանք ընդգծել են լուրջ երկխոսությանն ու դիվանագիտական ​​միջոցներին առաջնահերթություն տալու կարևորությունը՝ խնդիրները լուծելու այնպիսի եղանակով, որը կպահպանի տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը։