|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ինքնահռչակ «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» աշխարհազորայինները խփել են ուկրաինացի զինվորականների Սու-25 ռազմական ինքնաթիռը: Այս մասին հայտնում է lifenews.ru-ն:
Օդաչուին հաջողվել է լքել ինքնաթիռը մինչև այն կընկներ: Իսկ երկրորդ օդաչուին դեռ փնտրում են:
Լուգանսկի աշխարհազորայինների պաշպանության նախարար Իգոր Պլոտնիցկու խոսքով` Լուգանսկի օդում պտտվել է ուկրաինացի զինվորականների մի քանի ինքնաթիռ:
Չհաստատված տեղեկություններ կան այն մասին, որ աշխարհազորայինները խփել են նաև երկրորդ ինքնաթիռը: