|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
66 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հրանտ Կալաչյանը` հաղթելով բոլոր մրցակիցներին կանգնեց պատվո պատվանդանի ամենաբարձր աստիճանին: Վճռորոշ գոտեմարտում Հրանտ Կալաչյանը 4:1 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Տադուկին և ոսկե մեդալի արժանացել:
Հիշեցնենք, որ 60 կգ քաշային կարգում երեկ չեմպիոնական տիտղոս էր նվաճել Գևորգ Ղարիբյանը: