|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ազգային ժողովում կառավարության խնդրանքով հրավիրված արտահերթ նիստն այսօր ուղեկցվում է ԱԺ մուտքի մոտ «Դեմ եմ» նախաձեռնության անդամների բողոքի ակցիայով:
Yerkir.am-ին բողոքի ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ իրենք իմացել են, որ կառավարության հրավիրած արտահերթ նիստում քննարկվելու է նաև կառավարության նոր օրենսդրական նախաձեռնությունը կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ, որը նախկինի փոփոխված տարբերակն է:
«Դեմ եմ»-ի անդամները կառավարության նոր նախաձեռնության մեջ ևս տեսնում են մտահոգիչ դրույթներ: Մասնավորապես` շարժման մասնակից Արսեն Մանուկյանը նշեց, որ կառավարության նոր նախաձեռնության պարտադիր կուտակային բաղադրիչը տարածվում է պետական աշխատողների վրա: «Անհասկանալի է, եթե մի դրույթ համարվել է հակասահամանադրական, ապա ինչո՞ւ պետք է տարածվի թեկուզ պետական աշխատողների վրա»,- նշեց նա` հավելելով, որ պարտադիր բաղադրիչի փոխարինումը նպատակային սոցիալական վճարով ընդամենը բառախաղ է:
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ՍԴ-ի որոշումից հետո, փաստորեն, կառավարությունն այս նախաձեռնությամբ փաստի առաջ է կանգնեցնում թե' հասարակությանը և թե' քաղաքական ուժերին, քանի որ այդ նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունները, ըստ էության, քննարկված չեն, առանց շտկելու ՍԴ-ի մերժած դրույթները` գրեթե նույն կերպով փորձում են անցկացնել ԱԺ-ում:
«Սա մեզ համար անընդունելի է»,- ասացին նրանք: