|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թեղուտի հանքավայրի շահագործմանը դեմ արտահայտվող բնապահպան երիտասարդներն այսօր դարձյալ բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի առջեւ:
Նրանք իրենց բողոքի ակցիայով փորձում են մեկ անգամ եւս հասարակության ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա: Ակտիվիստները հայտարարում էին, որ Թեղուտի հանքի շահագործմամաբ կկործանցի Հայաստանի Հանրապետությունը, կխաթարվի ՀՀ միջազգային հեղինակությունը, իսկ հանքի պոչանքի թույները մարդու կյանքն ու կենսագործունեությունը Լոռու մարզում կդարձնեն անհնարին:
Ակցիայի մասնակիցները, սակայն, յկառավարությանը որեւէ դիմում, նամակ կամ հայտարարություն չփոխանցեցին, քնաի որ անիմաստ են համարում կառավարությանը որևէ գրություն կամ նամակ ուղարկելը: Նրանք համոզմունք հայտնեցին, որ կառավարությունը միայն հանքարդյունահանման թույլտվություններ է տալիս, իրենց բնորոշմամբ` «իբր հանքարդյունաբերությունը զարգացնելու» ձեւակերպմամբ եւ միեւնույն է, չի լսելու իրենց բարձրաձայնած խնդիրները: