|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել էր «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ մուլտիկ», «Պաղպաղակ 0,5 փաթեթով», «Պաղպաղակ կլասիկ» և «Պաղպաղակ մանկական» արտադրատեսակների արտադրությունը, այնուհետև Ծառայության պետի 2014թ. հունիսի 12-ի որոշումով մասամբ վերացվել էր արգելանքը՝ միայն «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ 0,5 փաթեթով» և «Պաղպաղակ մանկական» արտադրատեսակների արտադրության մասով:
Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները լրիվությամբ կատարվել են, որի վերաբերյալ Ծառայություն է ներկայացվել ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի 13.06.2014թ փորձարկման արձանագրությունը` Ծառայության պետի 2014թ. հունիսի 16-ի որոշմամբ վերացվել է արգելանքը նաև «Պաղպաղակ մուլտիկ», «Պաղպաղակ կլասիկ» արտադրատեսակների արտադրության մասով: