|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 13-ի որոշմամբ` կասեցվել էր «ԱՄՄ» ՍՊԸ-ի «Լոռի» պանիր արտադրատեսակի արտադրությունը, և միաժամանակ «ԱՄՄ» ՍՊԸ-ի տնօրենին հանձնարարվել էր վերացնել հայտնաբերված խախտումները, անցկացնել սանիտարական օր, սարքավորումների և գործիքների պատշաճ մաքրում և ախտահանում, «Լոռի» պանրի արտադրատեսակի համապատասխան խմբաքանակը օգտահանել կամ ոչնչացնել, «Լոռի» պանրի արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
Նկատի ունենալով, որ տրված հանձնարարականը կատարվել է. վտանգավոր սննդամթերքը օգտահանվել է և օգտագործվել որպես անասնակեր, թողարկվել է փորձնական արտադրանք և ներկայացվել լաբորատոր փորձաքննության և «Լոռի» պանրի արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցվել է ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին՝ Ծառայության պետի որոշմամբ սահմանված կասեցումը վերացվել է:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն