|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Օրեր առաջ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը զբաղված է ընկերության ինքնաթիռների վաճառքով:
Այսպիսով երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն տասն օր է, ինչ համապատասխան մասնագետները ստուգում և ուսումնասիրում են ինքնաթիռների շարժիչները: Ի դեպ, ընկերությունն այս պահին ունի հինգ ինքնաթիռ, որոնցից մեկի շարժիչը վնասված է:
Հիշեցնենք, որ Բաղդասարովի ընկերության գույքը կալանքի տակ էր դրված: Այդ պատճառով էլ ընկերության նախկին աշխատակիցները զարմացած են, թե ինչպես է ստացվել, որ Բաղդասարովն ազատորեն կարողանում է ինքնաթիռ վաճառել, այն դեպքում, երբ այն կալանքի տակ է դրված»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։