|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «2009թ. մարտին՝ ԱՄՆ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ անկեղծացած, այսօր արդեն սնանկացած գործարար Միխայիլ Բաղդասարովը, ի թիվս այլ թեմաների, քննարկել է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կերպարը` որակելով նրան «կուլիսային լուծումների հասնելու վարպետ եւ հաջող միջնորդ իշխանական տարբեր խմբավորումների միջեւ ծագած անհաշտությունների ժամանակ»: Նույն զրույցի շրջանակներում Բաղդասարովը գնահատել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հավասարակշռություն պահպանելու Հ. Աբրահամյանի ունակությունը: Ի դեպ, օլիգարխի համոզմամբ` ԱԺ-ում Աբրահամյանն այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ վարչապետը ենթարկվում է պատգամավորների քննադատությանն ու ծաղրին: Հետաքրքրական է, որ Պետդեպարտամենտին ուղղված բացատրագրում ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ժոզեֆ Փեննինգթոնը ԱԺ խոսնակին որակել է «չհղկված, սահմանափակ նորահարուստ, որը մարմնավորում է հայկական վերջին շրջանի քաղաքական վատագույն ավանդույթները»:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդի»` այսօրվա համարում: