|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեկ «Չի» խմբագրությունը ծանուցում ստացավ, համաձայն որի` Հայաստանի խոշորագույն օլիգարխ Միկա Բաղդասարովը որոշել է դատի տալ «Չի»-ին: Վերջինս դատարանից պահանջել է պատասխանողից, այսինքն` թերթից հօգուտ «Արմավիա» ավիաընկերություն ՍՊԸ-ի, բռնագանձել 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ` որպես փոխհատուցում:
Բանն այն է, որ «Չի»-ն օրեր առաջ «Epress.am» կայքից լուր էր արտատպել, համաձայն որի` Մոլդովայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Յուրի Դոմինիկը հայտարարել էր, թե հայկական ավիաընկերությունները զենք են մատակարարում Լիբիային: Հայկական ավիաընկերության մամուլի պատասխանատուն «Epress.am» կայքի լրագրողին ասել էր, թե այդ մասին պարզաբանում կարող է տալ «Արմավիան», որովհետեւ այն մոնոպոլիստ է:
Ի դեպ` «Epress.am» -ը այս լուրի մասին գրելիս` իր հերթին հղում էր արել ռուսական եւ արտասահմանյան բավականին հեղինակավոր լրատվամիջոցների: Միկա Բաղդասարովի հայցադիմումի տեքստին ծանոթանալուց հետո հասկացանք, որ այն պարզապես ապատեղեկատվություն է` դատարանին մոլորության մեջ գցելու անհիմն ձեւակերպումներով: Հայցադիմումի կետերը եւ մեր պարզաբանումները կներկայացնենք «Չի» առաջիկա համարում: