|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանի գրավման վերաբերյալ մի շարք հայտարարություններով է հանդես եկել:
Ըստ Hurriyet-ի՝ Դավութօղլուն հայտնել է, որ սա առաջին դեպքը չէ, և Անկարան ցանկացած միջոցով կազատի Մոսուլում առևանգվածներին ու չի թույլատրի, որ ահաբեկիչների զոհ դառնան նաև Թուրքիայի քաղաքացիները:
«Ոչ ոք իրավունք չունի մեր համբերությունը չարաշահելու»,- ասել է Դավութօղլուն:
Ըստ տարբեր տեղեկությունների՝ առևանգվածների թիվը հասնում է 100-ի: