|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եգիպտական Սինայ թերակղզում բեդուինների կողմից առևանգված բելգիացի ու իսրայելցի զբոսաշրջիկներին հաջողվել է ազատել. հայտնում է France-Presse-ը: Առևանգիչներին չեն ձերբակալել:
Եգիպտոսի իշխանությունները բանակցություններ են վարել բեդուինների հետ`խոստանալով վերանայել նրանց բարեկամների գործը: Այդ քայլից հետո բեդուինները համաձայնել են բաց թողնել պատանդներին:
Հիշեցնենք, որ քոչվոր բեդուինները խոստանում էին բաց թողնել պատանդներին, եթե բանտից ազատ արձակվեն նրանց` մաքսանենգության համար դատապարտված հարազատները: