|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայի դատախազությունը ռուս զբոսաշրջիկների թունավորումը անորակ ալկոհոլային խմիչքով համարում է դիտավորյալ սպանություն: Այդ մասին հայտնել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մշակույթի ու զբոսաշրջության հարցերով խորհրդական Ջելյալ Քիլիչը:
«Այս դեպքում խոսքը չի գնում անորակ սննդով անփութության կամ անպատասխանատվության հետևանքով թունավորման մասին: Նա, ով սպիրտային խմիչքներին ավելացրել է մեթանոլ, գիտեր, որ թույն է ավելացնում, ինչի հետևանքով կարող են զոհվել մարդիկ»,- ասել է նա:
Ըստ «Նովոստի» գործակալության` նա նաև ասել է, որ կեղծ ալկոհոլի պատրաստման մեջ կասկածվող անձինք ձերբակալված են, և մամուլի այն պնդումները« թե նրանք ազատ են արձակվել, իրականությանը չի համապատասխանում:
Հիշեցնենք, որ ալկոհոլային թունավորումը տեղի էր ունեցել թուրքական Բոդրում զբոսաշրջային կենտրոնում: Հիվանդանոց էին դիմել 20 մարդ, որոնցից 4-ը մահացել էին: