|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տիգրանակերտում ամուսինը կնոջը սպանելիս զանգահարել է ոստիկանություն, սակայն ամուսնու՝ ոստիկանի հետ զրույցն ավելի մեծ սկանդալ է առաջացրել, քան կնոջ մահը:
Ըստ T24-ի՝ 29-ամյա Վեյսի Թուրանը նոր ծննդաբերած կնոջը հոսանքահարելով սպանելիս զանգահարել է ոստիկանություն: Ոստիկանը նրան դա չանել համոզելու փոխարեն, զրուցել է նրա հետ` ասելով. «Հիմա սպանե՞լ ես արդեն, թե՞ սպանում ես»:
Դեպքից հետո ընտանիքի փաստաբանն ասել է. «Ակնհայտ է, որ րոպեներ շարունակ հանցագործի հետ զրուցած ոստիկանը նրան այդ քայլից հետ պահելու համար ոչ մի քայլ չի ձեռնարկել: Եթե նա փորձեր համոզել ամուսնուն, հնարավոր է, որ կինն այժմ ողջ լիներ»: