Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Վարդաշենի հանրակացարանների բնակիչները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Պահանջում են, որ իրենց խնդիրը օր առաջ լուծվի․«Այլևս անհնար է այդ փլատակների մեջ ապրելը»,- ասում են նրանք։ Բողոքի ակցիայի ժամանակ նրանք փակեցին Հրապարակի մուտքերը։ Մասնակիցներից մեկի ինքնազգացողությունն այդ ժամանակ վատացավ, ոստիկանն ուղեկցեց քաղաքացուն՝ նստելու մեքենա։
Հիշեցնենք՝ այդ շենքերը ճանաչվել են 4-րդ կարգի վթարային։ Բնակիչները մի քանի անգամ բողոքի ակցիաներ են իրականացրել քաղաքապետարանի և Կառավարության շենքերի մոտ՝ պահանջելով իրենց ապահովել բնակարաններով։ Նրանք այսօր պարզել են, որ հերթական անգամ խաբվել են, իրենց շենքերը գերակա շահ ճանաչելու մասին որոշում չի կայացվել։ Պահանջում են վարչապետի հետ հանդիպում։