|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դալիա Գրիբաուսկայտեին՝ Լիտվայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասվում է.
«Ձերդ Գերազանցություն,
Շնորհավորում եմ Ձեզ Լիտվայի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ Ձեր բարձր առաքելության մեջ՝ ի շահ Լիտվայի բարեկամ ժողովրդի:
Օգտվելով առիթից` վստահություն եմ հայտնում, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-լիտվական ավանդական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու հարստանալ թե´ երկկողմ, թե´ բազմակողմ հարթություններում, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակում:
Վստահ եմ, որ Հայաստանի և Լիտվայի ընդլայնված գործընկերությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»: