|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել երկօրյա աշխատանքային այցով Երևան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Նախագահը նշել է, որ Հայաստանի անկախության ձեռքբերման և Լիտվայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու օրվանից` երկկողմ կապերն ինտենսիվ զարգանում են. Լիտվան առաջին պետությունն էր, որը ճանաչել է մեր երկրի անկախությունը, և առաջին միջազգային պայմանագիրը Հայաստանը ստորագրել է Լիտվայի հետ:
«Ձեր այցը նշանակալի է նաև նրանով, որ Լիտվան ներկայումս նախագահում է ԵԱՀԿ-ում: Դա, իհարկե, պատվաբեր և պատասխանատու առաքելություն է, և այն խոսում է ձեր պետության` միջազգային հանրության առջև պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամության մասին»,- ասել է նախագահ Սարգսյանը:
Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի խոսքով` հայ-լիտվական հարաբերություններում նոր փուլ է սկսվում, ինչը շատ ուրախալի է:
Հանդիպումից հետո Հայաստանի և Լիտվայի նախագահները զանգվածային լրատվամիջոցների առջև հանդես են եկել հայտարարությամբ` ամփոփելով հանդիպման արդյունքները: