|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Գերմանիայի Քյոլն այցելության ժամանակ հարյուրավոր թուրքեր նրա դեմ բողոքի են դուրս եկել:
Ըստ Diken-ի՝ ցույցին մասնակցել է նաև Կոնչիտայի նմանակը, ով ցուցարարների հետ պաստառ է պարզել՝ «Հավասարություն», «Ազատություն մամուլին» և այլ գրություններով: Ուշագրավ է եղել նաև այն, որ նա բռնել է Թուրքիայի դրոշը:
Ցուցարարները Էրդողանին մեղադրել են բռնապետության, ինչպես նաև Սոմայի հանքում տեղի ունեցած աղետի պատճառով ցույցի դուրս եկածների դեմ բռնություն կիրառելու մեջ:
Ըստ տեղեկությունների՝ Էրդողանի անվտանգությունն ապահովելու համար Գերմանիայի կառավարությունը 200 հազար եվրո է ծախսել:



