|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մայիսի 24-ին Կալիֆոռնիայում 7 մարդ է սպանվել հրաձգության հետևանքով, նույնքան մարդ վիրավորվել է: Ականատեսների խոսքով՝ մի տղամարդ ԲՄՎ ավտոմեքենայի լուսամուտից կրակ է բացել անցորդների ուղղությամբ: Կասկածյալին ևս հրազենից սպանված են գտնել մեքենայի ղեկի առջև:
Lenta.ru-ի տեղեկացմամբ՝ ԱՄՆ ոստիկանությունը ստուգում է հրաձգությանն Էլիոթ Ռոջեր անունով տղամարդու առնչությունը, որը միջադեպից մեկ օր առաջ youtube-ում տեղադրել էր տեսանյութ: Տեսանյութում Ռոջերը սպառնացել է վրեժ լուծել կանանցից, քանի որ նրանք ուշադրություն չեն դարձնում իրեն: Ոստիկանության ներկայացուցիչ Բիլ Բրաունը Keyt TV հեռուստաընկերության հետ զրույցում հաստատել է, որ Էլիոթ Ռոջերի տեսանյութը «կապ ունի կատարվածի հետ»:
«Էլիոթ Ռոջերի հատուցումը» վերնագրված տեսանյութում երիտասարդն ասում է, որ 22 տարեկանում դեռ որևէ սիրային կապ չի ունեցել, և դրա, ինչպես նաև իր մյուս տառապանքների համար շուտով վրեժ կլուծի կանանցից և սիրո հարցում հաջողակ տղամարդկանցից: