|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով այս օրերին աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում, ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է իր հանդիպումներից մեկի մասին: Գրառումը կից լուսանկարներով ներկայացնում ենք ստորև.
«Ծանոթացեք, խնդրեմ, Դաշնակցական ընկերուհիներ՝ Ռուբինա Բագրատունի և Խաթում Բագրատունի: Ովքեր մեծ և անգնահատելի ավանդ ունեն հայ երիտասարդության դաստիարակման և կրթության գործում: ՀՅԴ շարքերն են անցել 1968 և 1952 թվականներին, մոտիկից ծանոթ են եղել Դրոյի, Սիմոն Վրացյանի, Նիկոլ Աղբալյանի, Լևոն Շանթի հետ:
Ինձ ցույց տվեցին խնամքով պահպանված ՀՅԴ ներքին կանոնագիրը՝ տպագրված 1905 թվականին, պատմեցին Դրոյի, Վրացյանի և մյուսների մասին պատմություններ, որ մի առիթով դեռ կանդրադառնամ:
Մանրամասն տեղյակ էին Հայաստանի ներքաղաքական անցուդարձից, այդ թվում՝ վերջին օրերի դեպքերից:
Հ.Գ
Հպարտ եմ՝ իրենց գործը շարունակող կա…»։