|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ankakh.com-ը գրում է, որ քիչ առաջ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին գերեվարված, խոշտանգված ու հայկական կողմին վերադարձված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հուղարկավորությունը: Նրա մարմինն ամփոփել են գյուղի գերեզմանատանը:
Մամուկ պապիի թաղմանը նրա հորեղբորորդին՝ Արսեն Խոջոյանը, չի մասնակցել: Նա հայրիկի մոտ է՝ Սևանում, որտեղ զբաղվում են անասնապահությամբ:
Հիշեցնենք, որ Մամիկոն Խոջոյանը մահացել է մայիսի 20-ի երեկոյան: Նրա դին Երևանում ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության: Թե ինչ մահաբեր նյութերի ներարկման հետևանքով է ծերունին մահացել, ցույց կտա փորձաքննության արդյունքը, որը կհրապարակվի: