|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այսօր Հայաստանի պետական ֆիլհարմոնիան անցկացրեց ՀՀ ազգային փոքրամասնությունների մշակույթի փառատոնը՝ դեկորատիվ-կիրառական արվեստի իրերի ցուցադրությամբ և համերագային ծրագրով: «Հայաստանը մեր տունն է» խորագրով փառատոնն անցկացվեց մշակութային բազմազանության օրվա առթիվ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ:
Համերգային ծրագրին մասնակցեցին ՀՀ ազգային 11 փոքրամասնության 15 խումբ, այդ թվում՝ 2 խմբով ներկայացավ հունական համայնքը, 3 խմբով` ասորականը: Որոշ խմբեր՝ հրեականը, վրացականը, լեհականը, ուկրաինականը, բացի իրենց ազգային երգարվեստից, ներկայացրին նաև հայկական ստեղծագործություններ:
Փառատոնին առաջին անգամ մասնակցեց հունական «Խարիտոնի» վոկալ-գործիքային համույթը, որը հանդես եկավ հայ-հունական ժողգործիքների (քանոն, բուզուկի) զուգորդմամբ:
«Մշակույթների բազմազանության պահպանման հարցն արդի աշխարհում կարևորագույն խնդիրներից է»,- նշված է մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: