|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց վարչապետին, թե ինչպե՞ս պետք է հասկանալ նրա «պարտադիր, բայց ոչ պարտադրված» արտահայտությունը, եթե, հայերենի բացատրական բառարանի համաձայն, պարտադիր նշանակում է հենց պարտադրված:
«Ստացվում է, որ վարչապետի ասածն իմաստ չի արտահայտում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հովիկ Աբրահամյանը արձագանքեց. «Լավ է, որ բառարանից եք օգտվում: Եթե ժամանակ գտնեմ, ես էլ կսկսեմ ընթերցել բառարաններ: Ես շատ հստակ եմ հայտնել իմ դիրքորոշումը: Ես հասկանում եմ` դա ձեր ձեռագիրն է, որ միշտ ուզում եք ինչ-որ թերություն գտնել, բայց կարևորը, որ դա ինձ չի հուսալքում, ինչքան ուզում եք խոսեք, ես իմ գործն եմ անում»: