|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համարում է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որպես բարեփոխում, հիանալի գաղափար է: «Պարզապես նորից եմ ուզում ասել, որ եթե կա խնդիր` որևէ օրենքի հետ կապված, մենք պատրաստ ենք այդ հարցերը վերանայել: Բայց, գլոբալ առումով, գաղափարը, որպես ռեֆորմ, շատ լավն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը:
Նա նշեց, որ ներկայումս բազմաթիվ քննարկումներ են ընթանում կառավարության, Ազգային ժողովի և քաղաքացիական հասարակության հետ: «Բազմաթիվ ձևաչափերով ուզում ենք հասկանալ, թե խնդիրն ինչումն է: Սահմանադրական դատարանը դեռ կտա իր որոշումը, ամեն դեպքում` մենք հո մեր ժողովրդի թշնամին չե՞նք, մենք ուզում ենք լավ բարեփոխում իրականացնել: Եթե այդ բարեփոխման մեջ կան թերություններ, մենք պատրաստ ենք քննարկել», - ասաց նա: